Jump to content

Լաստենիա Լառիվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաստենիա Լառիվա
Ծննդյան անունիսպ.՝ Lastenia Micaela Larriva y Negrón
Ծնվել էմայիսի 6, 1848(1848-05-06)
ԾննդավայրԼիմա, Պերու
Վախճանվել էսեպտեմբերի 24, 1924(1924-09-24) (76 տարեկան)
Վախճանի վայրԼիմա, Պերու
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, լրագրող և վիպասան
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Պերու
ԿրթությունColegio Sagrados Corazones Belén?
ԱմուսինՆումու Լյոնա

Լաստենիա Լառիվա Դե Լյոնա (իսպ.՝ Lastenia Larriva de Llona, մայիսի 6, 1848(1848-05-06), Լիմա, Պերու - սեպտեմբերի 24, 1924(1924-09-24), Լիմա, Պերու), պերուացի բանաստեղծուհի, գրող, լրագրող, հրատարակիչ, ֆեմինիստուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաստենիա Լառիվան ծնվել է բանաստեղծ և գրող Ժոզե դե Լառիվայի մեծահարուստ ընտանիքում։ Ավարտել է եկեղեցական դպրոցը։ 1872 թվականին առաջին անգամ ամուսնացել է և այդ ամուսնությունից ունեցել երեք դուստր և մեկ որդի։ 1881 թվականին՝ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ, նրա ամուսինը մահացել է Լիմա ներխուժող չիլիական ուժերից պաշտպանության ընթացքում։ Լաստենիան երաժշտություն է դասավանդել Լիմայի հարուստ ընտանիքներում։ Այնուհետև նա հանդիպել է էկվադորացի բանաստեղծ Նումու Պոմպիլիոն Լյոնային, որի հետ էլ ամուսնացել է 1882 թվականին։ Իր ամուսնու մասնագիտական պարտականությունների շնորհիվ Լաստենիան և իր երեխաները շատ են ճանապարհորդել նրա հետ, ապրել են Գուայակիլում, Էկվադորի ափին, այնուհետև Բոգոտայում (Կոլումբիա), որտեղ Լյոնան եղել է Էկվադորի դեսպանը։ 1887 թվականին ընտանիքը վերադարձել է Լիմա։ Նույն թվականին նա դարձել է հեղինակավոր գրական ակումբի անդամ[1]։

Ակտիվորեն մասնակցել է «La Nación» թերթի ստեղծմանը, հիմնել է «El Tesoro del Hogar» գրական թերթը։ 1910-1911 թվականներին հրատարակել է «Arequipa Ilustrada» երկշաբաթյա գրական թերթը։ Կյանքի վերջին տարիներին նա կորցրել էր տեսողությունը և տառապում էր բազմաթիվ հիվանդություններով։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաստենիան մի շարք վեպերի, պատմվածքների, էսսեների, պոեզիայի ժողովածուների հեղինակ է, որոնցից մի քանիսը թարգմանվել են այլ լեզուներով։ Ժամանակակից գրողների մասին նրա կենսագրական և քննադատական մի շարք հոդվածներ հրատարակվել են «Excelent Figures» խորագրի ներքո։ 1889 թվականին Լաստենիան հրատարակեց բանաստեղծությունների գիրք՝ «La Ciencia y la Fe»: 1888 և 1890 թվականները հատկապես բեղմնավոր էին նրա գրական ստեղծագործության բնագավառում։ Այս ժամանակահատվածում նա Գայայակիլում հրատարակել է «Un drama singular o historia de una familia» և «Pro Patria» վիպակները։ Նրա աշխատանքները հրատարակվել են Իսպանիայի, Արգենտինայի, Վենեսուելայի, Պերուի, Էկվադորի և Կոլումբիայի տարբեր թերթերում և ամսագրերում։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Denegri, Francesca: El Abanico y la Cigarrera. La primera generación de mujeres ilustradas en el Perú. Lima, 1996.
  • Estrada, Jenny, Mujeres de Guayaquil Siglo XVI, Publicaciones del Banco Central del Ecuador, Archivo Histórico del Guayas, Guayaquil, 1984.
  • García y García, Elvira: La mujer peruana a través de los siglos (Tomo II). Lima, 1925.
  • Milla Batres, Carlos. (Ed.). Diccionario histórico y biográfico del Perú. Siglos XV-XX. Tomo V. Lima, 1986.
  • Pérez Pimentel, Rodolfo: Diccionario Biográfico del Ecuador. Lastenia Larriva de Llona.
  • Tauro del Pino, Alberto: Enciclopedia Ilustrada del Perú. Tercera Edición. Tomo 9, JAB/LLO. Lima, PEISA, 2001. ISBN 9972-40-158-8

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]